Հայոց ցեղասպանության տարելիցին ԱՄՆ-ն մասնակցելու է Ֆինանսների նախարարի մակարդակով: Անգլիայի Հայ դատի ներկայացուցիչ Սևան Արթին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս հանգամանքին, նշեց.
«Դժբախտաբար, շատ սպասելիքներ չունենք Ամերիկայից: Երբ մենք զրուցեցինք Ամերիկայի մեր գործընկերների հետ, նրանք պատճառաբանեցին, թե Թուրքիայի նման գործելաոճը հետևանք է նրա, որ Ամերիկան ունի Թուրքիայի կարիքը»:
Վերջինիս խոսքով, այս օրերին մեծ ճնշում կա Թուրքիայի նկատմամբ, քանի որ բոլոր միջազգային լրատվամիջոցներն ակտիվորեն գրում են Հայոց ցեղասպանության և դրա ճանաչման մասին. «Նման բան երբեք չի եղել, և այս ամենը փաստում է, որ մեծ ճնշում կա Թուրքիայի նկատմամբ: Մեր ունեցած տեղեկություններով` Գերմանիան ուրբաթ ընդունելու է Հայոց ցեղասպանությունը: Գերմանիան հիմնական երկիր է, և եթե ընդունի, շատ բան է փոխվելու»,- հավելեց Արթին:
Խոսելով այսօր անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովի մասին, նա նշեց, թե շատ կարևոր է, որ նմանատիպ ֆորումներից հետո մարդիկ չմոռանան Ցեղասպանությունները դատապարատելու մասին: