
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Հայաստան ուղարկվելիք պատվիրակության կազմը: Այն կմասնակցի ապրիլի 24-ին անցկացվելիք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը:
Դրա հետ միասին Սպիտակ տունը խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց:
Պատվիրակությունը կգլխավորի Ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն: Բացի այդ` ներկա կլինեն Կոնգրեսի ներկայացուցիչների պալատից Ջեկի Սփեյերը, Ֆրենկ Պալոնեն, Աննա Էշուն և Դեյվ Տրոտը: