Ոստիկանները պատռել են բողոքի ակցիա անցկացնողների պաստառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ կանանց ճակատ»-ի ներկայացուցիչները առավոտյան ակցիա են անցկացրել «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի դիմաց։ Ոստիկանությունը մոտեցել և պատռել է պաստառները։ Այժմ նրանք գտնվում են սրճարանում։ Ոստիկանությունը փորձում է բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: Այս մասին հաղորդագրություն  է տարածել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը:

Armlur.am-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը նշեց, որ ակցիան ի պաշտպանություն քաղբանտարկյալների է կատարվել և պաստառները եղել են քաղբանտարկյալների լուսանկարներով:

Ակցիայի մասնակիցները այս պահին դեռևս «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի մոտ են:

Մանրամասները` քիչ ուշ:




Լրահոս