
Ինչպես հայտնի է, ապրիլի 24-ին ԱՄՆ-ն Հայաստանում ներկայացված կլինի Ֆինանսների նախարարի մակարդակով: Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը նշեց, թե հետաքրքիր է, որ այս տարի ավելի շուտ դրսևորվեց, թե ինչ է ասելու Բարաք Օբաման:
«Այսինքն, դա ևս մտածելու տեղիք է տալիս, իսկ այն, որ մասնակցում են նախարարի մակարդակով, կարելի էր ավելի բարձր մակարդակով մասնակցել, բայց այնպես չէ, որ սա անտեսում է նշանակում: Նախարարի մակարդակով մասնակցելը դրական չասեմ, բայց անտեսել էլ չէ», – նշեց նա:
Մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում