«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի առաջին մասի նախագահողը Լուիզ Մորենո Օկամպոն էր, ով նախ ողջունեց ֆորումի կազմակերպիչներին, ներկաներին:
Օկամպոն նշեց, թե իր համար մեծ պատիվ է, որ հնարավորություն է ընձեռնվել ներկայացնելու առաջին հանձնախումբը, որի կազմում է ՀՀ նախագահը:
Օկամպոն ընդգծեց, որ այս ֆորոմը հնարավորություն է տալիս՝ առերեսվելու ոչ միայն նրա հետ, ինչ հարյուր տարի առաջ է եղել, այլ նրա հետ, ինչ հարյուր տարի անց է կատարվում: «Երբ հայ ժողովրդին սպանում էին, այդ ժամանակ իրավական նորմեր չկային: Հոլոքոստից հետո միայն «ցեղասպանություն» եզրույթը ստեղծվեց, բայց միևնույնն է՝ մինչ օրս շատ դժվար է այս թեման քննարկել ու կանխել, ինչի ապացույցը Սիրիայում և այլ երկրներում տեղի ունեցող գործընթացներն են: Այնպես որ այս թեման արդիական է»,-ընդգծեց նա: