
Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը դարձել է Չեմպիոնների լիգայում ամենաշատ գոլ խփած գերմանացի ֆուտբոլիստը: Նա աչքի է ընկել պորտուգալական «Պորտու»-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում, որում գերմանական ակումբը հաղթեց 6:1 հաշվով:
Սա Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանի 27-րդ գոլն էր Չեմպիոնների լիգայում: Նա այս ցուցանիշով գերազանցեց իտալական «Ֆիորենտինա»-ի հարձակվող Մարիո Գոմեսին, ով Չեմպիոնների լիգայում դարձել է 26 գոլի հեղինակ: