Տխրում եմ, երբ մտածում եմ այն մարդկանց մասին, ովքեր կյանքը կորցրեցին այս ողբերգության ընթացքում: Այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ընթացքում այս մասին նշեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
«Հատկապես հուզված եմ, որ Նանսենի երկրից եմ, նա տեսնում էր տառապանքը, ողբերգությունը՝ անկախ քաղաքականությունից և փրկում էր հազարավոր մարդկանց։ Այսօր դա լավագույն պատգամն է, երբ տեսնում ենք մարդկանց տառապանքը, պարզապես պետք է գործենք»,-ընդգծեց նա նա:
Նա նշեց, թե ցեղասպանությունը միայն հայերի կորուստը չէր, այլ աշխարհի: Նա հղում կատարեց ՄԱԿ-ի հայեցակարգին, համաձայն որի՝ առաջին հերթին կարևոր է, որ պետությունները կանխեն մարդկության դեմ ողբերգությունները, իսկ միջազգային հանրությունը պետք է սատարի:
«Բոլորս ունենք պաշտպանելու պարտավորություն: Հայաստանը մեզ օգնում է: ԵԽ-ն շատ է կարևորում ձեր դերը, հատկապես՝ ռասիզմի դեմ պայքարում: Հայ ժողովուրդն ուզում է նույնը, ինչ մնացած մարդիկ են ուզում: Հայաստանը հույս ներշնող պետություն է, ձեր տառապանքը կարողացել եք ուժի վերածել, ինչն այս շաբաթ ամբողջ աշխարհը կարող է տեսնել»,-նշեց նա: