ՀՀ կառավարության ասյօրվա նիստում դադարեցվեց Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքային համայնքի ղեկավար Կարապետ Գուլոյանի լիազորություններ: Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը կնշանակվի Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություն:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 15 մլն 778 հազար դրամ՝ ընտրությունները կազմակերպելու համար:
Նշենք, Գուլոյանը նշանակվել էր Կոտայքի մարզպետ: Ինչպես «Ժողովուրդ»-ն արդեն հայտնել էր, արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: