
Անհավանական բան է, որ Ռուսաստանը փորձի հարձակվել որևէ մերձբալթյան պետության վրա. համոզված է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:
«Չեմ կարծում, որ Ռուսաստանը կկարողանար պատերազմ սկսել՝ հարձակվելով ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա: Վլադիմիր Պուտինը, ամենայն հավանականությամբ, ինքնասպանության գնացող մարդ չի, և նա գիտի հետևանքները, որոնք կհետևեն դրան»,- հայտարարել է Զեմանը Associated press-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Համոզված եմ, որ այդ դեպքում կհետևեն ոչ միայն համապատասխան քաղաքական ու տնտեսական հետևանքները, այլև` ռազմական արձագանք»,- նշել է Զեմանը: