Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել է` այսօր «Հայ կանանց ճակատ»-ի ներկայացուցիչներն ակցիա էին անցկացրել «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի դիմաց։ Ոստիկանությունը մոտեցել և պատռել էր պաստառները։ Ակցիայի մասնակիցներից Սյուզաննա Սիմոնյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք խաղաղ ակցիա են իրականացրել` առանց որևէ կոչի, առանց ձայնի:
Ակցայի մասնակիցներից մեկին տեղափոխել էին Ոստիկանության կենտրոնի բաժին: Ոստիկանության բաժնից մեզ տեղեկացրին, որ ակցիայի մասնակցի մոտ են ՄԻՊ արագ արձագանքման ծառայության ներկայացուցիչները: Իսկ թե ինչ հիմքով են ՀԽ անդամին տարել բաժին, ոստիկանը հրաժարվեց պատասխանել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվութան վարչությունից մեզ փոխանցեցին, որ ՀԽ անդամի նկատմամբ վարչական բերում է իրականացվել` Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172 հոդվածի կետ 3-ի համաձայն (վիրավորանք):
Վերջում հավելենք, որ ՀԽ անդամների` ի պատպանություն քաղբանտարկյալների ակցիաները լինելու են շարունակական: