
Հայազգի հայտնի հումորիստ Կարեն Ավանեսյանը սրտամկանի ինֆարկտ ախտորոշմամբ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Արտիստը Մոսկվայի իր տանն է եղել, երբ ինքնազգացողությունը վատացել է: Այնուհետ շնչառության դժվարություններ ու կրծքավանդակի ցավեր է ունեցել: “Շտապօգնության” աշխատակիցները պահանջել են արտիստին տեղափոխել հիվանդանոց: Ըստ նախնական տվյալների` հիվանդը սրտամկանի ինֆարկտ է ունեցել: