
Լյուքսեմբուրգի ընդդիմադիր Քրիստոնեա սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունը (CSV ) մտադրված է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջ ներկայացնել երկրի խորհրդարան:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է կուսակցության պատգամավոր Լորենտ Մոսարը:
Ինչպես գրում է Luxemburger Wort պարբերականը, պահանջը պետք է ներկայացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողություններից կարճ անց: