Չելենտանոն վերադառնում է բեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աշխարհահռչակ իտալացի դերասան և երգիչ Ադրիանո Չելենտանոն երկար ընդմիջումից հետո կրկին բեմ վերադառնալու որոշում է կայացրել։ Արվեստագետն արդեն 10 տարի ելույթ չի ունեցել, եթե չհաշվենք Սան Ռեմոյի էստրադային երգի վերջին փառատոնում մասնակցությունը։  Չելենտոնոյի կինը՝ Կլաուդիա Մորին, ով նաև նրա պրոդյուսերն է, նշել է, որ 74-ամյա երգիչն ավանդական հիթերի հետ մեկտեղ կներկայացնի նաև նոր երգեր, որոնցում լուրջ քննադատություններ են ուղղվել քաղաքական գործիչներին ու եկեղեցուն։
 




Լրահոս