
“Հայհիդրոմետ”-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 9-ից մինչև 11-ը` առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 12-ին և 13-ին` գիշերը, ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 13-ին` ցերեկը, արևելյան շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան, 4-9 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-12-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, իսկ հոկտեմբերի 13-ի ցերեկը արևելյան շրջաններում` ևս 4-5 աստիճանով: