Այսօր առավոտյան ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը և Արփինե Հովհաննիսյանը թուրքական պատվիրակությանը հանձնել են անմոռուկներով խորհրդանշական հուշանվերներ: Այս մասին հայտնում է հայկական պատվիրակության անդամ Վահան Բաբայանը:
«Նաիրա Զոհրաբյանը մտավ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակութան սենյակ և թուրքական պատվիրակութանը պաշտոնապես հանձնեց Հայոց ցեղասպանութունը խորհրդանշող հուշանվերներ: Թուրքական պատվիրակութան քարտուղարը վերցրեց Հայոց ցեղասպանութան սիմվոլիկայով հուշանվերները:Նաիրա Զոհրաբյանը և Արփինե Հովհաննիսյանը անմոռուկներով հուշանվերներ նաև թողեցին Ադրբեջանի պատվիրակութան սենյակում», – նշել է նա: