
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի ծառայություններով. հայտնում է Daily Star-ը:
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մտադիր է հզորացնել թիմի հարձակման գիծը: Նրանք ցանկանում են ձեռք բերել լեհ ֆուտբոլիստի տրանսֆերը, քանի որ վերջինս արդյունավետ է գործում մյունխենյան ակումբի կազմում:
Հարձակվողի իրավունքները ձեռք բերելու համար անգլիական ակումբը պետք է շուրջ 50 մլն եվրո վճարի: