
Կրկին մերժողականություն եմ տեսնում: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ուղերձին` այս մասին նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
«Տեսնում եմ կրկին մերժողականության և իրերը քողարկելու, թացը չորի հետ խառնելու ցանկություն, երբ զոհն ու դահիճը դրվում են նույն հարթակի վրա: Նորից տպավորություն է` կարծես թե եղել է պատերազմ, յուրաքանչյուր պետություն ինքն է ընտրում իր դիրքորոշումն ու կեցվածքը», – նշեց նա:
Անդրադառնալով ապրիլի 24-ին Հայաստան ժամանող ԱՄՆ պատվիրակությանը` Վ. Սարգսյանը նշեց. «Մենք երկար ժամանակ ամերիկյան կողմից պաշտոնապես լսել ենք, որ պետությունը ներկայացված է նախագահի կողմից նշանակված պատվիրակությամբ», – նշեց նա, հավելելով, որ ընտրությունն ԱՄՆ-ինն է եղել: