
Այսօր Հայոց ցեղասպանության 100-ամյա միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան է ժամանում Բոսնիա և Հերցոգովինայի կազմի մեջ մտնող Սերբական Հանրապետության նախագահ Տիմոսլավ Նիկոլիչը:
Ինչպես տեղեկանում ենք ազատ էլեկտրոնային հանրագիտարանից` Տիմոսլավ Նիկոլիչը Բոսնիա և Հերցոգովինայում պատերազմի տարիներին եղել է երկրի խորհրդարանի անդամ և հիմնել է անկախ պատգամավորների խումբ, որը քաղաքացիական պատերազմի տարիներին իշխանություն հանդիսացող Սերբական դեմոկրատական կուսակցության հիմնական ընդդիմախոսն է եղել: