«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել թիվ 76 միկրոավտոբուսում: 42-ամյա մի տղամարդ հենց միկրոավտոբուսում հանկարծամահ է եղել: Այդ պահին միկրոավտոբուսը գտնվել է Երեւանի Կոմիտասի պողոտայում՝ 45 շենքի հարակից տարածքում: Ավելի ուշ պարզեցինք, որ մահացողը Հայկ Ազարյանն է, որի տաբատի գրպանից հայտնաբերվել է 4,5 գ կանեփանման զանգված: Ըստ ամենայնի՝ Ազարյանի մահվան պատճառը եղել է հենց թմրանյութը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ չմանրամասնելով պատճառները, թե ինչու է հանկարծամահ եղել տղամարդը: Միայն նշեցին, թե հանգամանքները պարզվում են:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ