Ապրիլի 21-ին թուրք իրավաբանը ձերբակալվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար: Ինչպես գրում է «Հուրիյեթը», փաստաբանը Էրդողանի հասցեին վիրավորական խոսքեր է հնչեցրել դատավոր դառնալու համար տարվող հարցազրույցի ժամանակ:
«Դուք, այսպես թե այնպես, չեք պատրաստվում ինձ թույլ տալ դատավոր դառնալ: Դուք ֆաշիստ Էրդողանի մարդիկ եք»,- ասել է փաստաբան Ումուտ Կիլիչը իր հետ հարցազրույց անող դատավորներին:
Կիլիչը դատավոր դառնալու առաջին հարցազրույցը չի անցել: Հարցազրույց վարող դատավորներն արձանագրություն են կազմել ապրիլի 21-ին կայացած նրա երկրորդ հարցազրույցի ժամանակ գրանցված միջադեպի մասին: Արդյունքում, Կիլիչը ոստիկանության կողմից բերման է ենթարկվել: