Beeline-ը տեղեկացնում է առաջիկա ոչ աշխատանքային օրերին գրասենյակների աշխատանքային գրաֆիկի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

22 ապրիլի 2015 թ., Երևան. Beeline-ը բաժանորդներին տեղեկացնում է ապրիլի 23-ից 26-ը վաճառքի և սպասարկման գրասենյակների աշխատանքային գրաֆիկի մասին:

Ապրիլի 23-ին Երևանում և մարզերում գտնվող բոլոր Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակները կաշխատեն սովորական աշխատանքային գրաֆիկով: Ապիլի 24-ին Երևանում ժամը 14:00-ից մինչև 22:00-ը կաշխատեն Ամիրյան 3 և Հյուսիսային պողոտա 4 հասցեներում գտնվող Beeline գրասենյակները: Մարզերում ժամը 12:00-ից մինչև 18:00-ը կաշխատեն Գորկու 65 հասցեում գտնվող Գյումրի 1 գրասենյակը և Տիգրան Մեծ 59 հասցեում գտնվող Վանաձոր 1 գրասենյակը:

«Beeline-ը մշտապես ձգտում է գտնվել բաժանորդների կողքին` ապահովելով առավելագույն հարմարավետություն մեր պարզ և հարմար ծառայություններից օգտվելիս: Մենք ոչ միայն աշխատում ենք ամբողջ երկրի համար կարևոր նշանակություն ունեցող այս օրերին մեր հաճախորդներին որակյալ և անխափան կապ ապահովելու ուղղությամբ, այլ նաև հոգ ենք տանում սպասարկման հասանելիության մասին Երևանում և մարզերում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ապրիլի 25-ին և 26-ին Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակները կաշխատեն սովորական աշխատանքային գրաֆիկով:

Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումներով.

Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ Երևանում

Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ մարզերում




Լրահոս