Ֆրանսիայի իրավապահ մարմիններին հաջողվել է կանխել ահաբեկչություն: Այս մասին այսօր հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Բերնար Կազնևը:
«Ձերբակալվել է ծայրահեղական իսլամիստ, ում մոտ հայտնաբերվել է զենք ու զինամթերք, զրահաբաճկոն, կապի միջոցներ, իսլամիստական գրականություն»,- ասել է նա:
Նախարարի խոսքերով՝ 24-ամյա ուսանողը ծրագրավորել է պայթյուններ իրականացնել մեկ կամ երկու եկեղեցիներում: Նա արդեն 2014 և 2015թթ. գտնվել է ոստիկանության վերահսկողության տակ:
«Հայտնի է, որ նա ծրագրավորել է մեկնել Սիրիա՝ ջիհադին մասնակցելու»,- հայտնել է նախարարը:
Ինչպես հաղորդվում է, չարագործը ձերբակալվել է անցած կիրակի օրը Փարիզի 13-րդ շրջանում: Անզգուշության պատճառով երիտասարդը կրակել է ինքն իր ոտքին: Նրա բնակարան ժամանած «շտապօգնության» ջոկատն անհապաղ կերպով ոստիկանություն է կանչել, որը խուզարկություն է անցկացրել: