
Հայաստանը ողջունում է Ավստրիայի Հանրապետության օրենսդիր բարձրագույն
մարմնի՝ խորհրդարանի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ
իրագործված ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ
ընդունված հայտարարությունը:
Ավստրիայի խորհրդարանն ընդգծում է, որ ելնելով պատմական պատասխանատվությունից՝ Ավստրո-Հունգարական միապետությունը առաջին աշխարհամարտում դաշնակցում էր Օսմանյան կայսրության հետ, իր պարտականություն է համարում այս սարսափելի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել ու դատապարտել։ Ավստրիայի խորհրդարանը իր հայտարարության մեջ շեշտում է, որ նույնպես և Թուրքիայի պարտականությունն է հայերի հանդեպ իրագործված հանցագործությունը որպես ցեղասպանություն ճանաչելը:
Այս քայլով Ավստրիան կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում։