ԸՍՏ ՀՀԿ-Ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում ՀՀԿ-ականները վերլուծում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունը՝ ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի: Նրանցից մի քանիսն ԱԺ միջանցքներում փորձում էին հասկանալ Քոչարյանի խոսքերի «տողատակերը»: Նրանց բավական հուսադրել էր հետեւյալ հատվածը. «Այդպիսի որակների եւ վաստակի համադրություն ունեցող մարդկանց պետք է փայփայել, այլ ոչ թե հետապնդել՝ թեկուզ հանուն սեփական հեղինակության: Առավել եւս, որ նա շատ լուրջ ընտրազանգված ունեցող կուսակցություն է ներկայացնում»: Նժդեհականներն այդ խոսքերից հասկացել էին, որ ՀՀ երկրորդ նախագահը մտադրություն չունի վերադառնալ քաղաքականություն: Պարզապես նա ցանկացել է հասկացնել, որ ԲՀԿ-ն լուրջ ընտրազանգված ունի, եւ ոչ թե Օսկանյանի «հետեւից» պետք է ընկնել, այլ բռնել Ծառուկյանի «պոչը»՝ նախագահական ընտրություններում արդյունքի հասնելու համար:




Լրահոս