Թուրքիայի նույն քաղաքականությունը շարունակվում է, բայց հասարակության գիտակցությունը փոխվել է. թուրք պրոֆեսոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հասարակությունը բարձրաձայնում է, որ ցեղասպանություն եղել է, իսկ պետությունը ժխտում է: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց  թուրք պրոֆեսոր Չինգիզ Աքթարը: Նա այսօր Երևանում մասնակցում էր «Ընդդեմ Հայոց ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական ֆորումին:

Նա ընդգծեց, որ վերջին շրջանում ավելի մեծ թվով մարդիկ են խոսում Հայոց ցեղասպանության մասին։ «Հասարակության գիտակցության բարձրացման մասին է խոսքը, որը հետո կարող է հասցնել պետական ճանաչման: Մեծ տարբերություն կա պետության դիրքորոշման և նրա մեջ, թե ինչ են մտածում եւ ուսումնասիրում Ցեղասպանության մասին  թուրքերը: 1894թ.-ից ի վեր Թուրքիայի նույն քաղաքականությունը շարունակվում է, բայց ես փոփոխություններ նկատում եմ», – ընդգծեց նա:

Պրոֆեսորի խոսքով, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար տևական ժամանակ է անհրաժեշտ և հասարակության գիտակցության առկայություն:




Լրահոս