
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Կապան-Ծավ-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում ապրիլի 22-ին` ժամը 15:00-ի սահմաններում, տեղի է ունեցել ճանապարհի հողային պաստառի վերին շեպի փլուզում:
Շուրջ 130 խմ ծավալով քարաբեկորները փակել են ճանապարհի հիմնական հատվածը, որի պատճառով երթևեկությունը դարձել է դժվարանցանելի:
Այժմ Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են մաքրման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն