ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳԱԼՈՒՄ ԵՆՔ
«Կողմ ենք քվեարկել, որ էդ մարդը հանգիստ իրա քննության գործերը, իրա սկզբունքները առաջադիմի, հանգիստ աշխատի, որ խանգարող հանգամանքներ չլինի, վսյո»,-անդրադառնալով Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու օգտին քվեարկելուն` «Առավոտ»-ին ասել է ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս): Հարցին՝ Ձեր կարծիքով՝ Վարդան Օսկանյանն այն մեծ ձո՞ւկն էր, որի մասին նախագահն ասում էր, Առաքել Մովսիսյանը պատասխանել է. «Խի մենք ծով ունե՞նք, որ ձուկ եք ման գալում»:

ԳԼՈ՞ՒԽ Է ԳՈՎԵԼ
«Ես ոչ միայն հիմա, 10 տարի է՝ որսով չեմ զբաղվում, կրակել եւ այլն… նման իրողություն չի կարող լինել տասը տարիների ընթացքում: Այս ընթացքում մեկ անգամ ձկնորսությամբ եմ զբաղվել, այն էլ՝ ոչ ՀՀ տարածքում»,-լրագրողներին երեկ վստահեցրել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Սակայն 2005թ. «Մեդիամաքս»-ի կողմից հրատարակվող «Ով ով է Հայաստանում» գրքում Ա. Հարությունյանի նախասիրությունների շարքում նշված է նաեւ որսը:

ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԷ
«Այն ձեւով եւ ֆորմատով, որ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունը Հայաստանում իրականացնում է «Հայրենակիցներ» ծրագիրը, ՀՀ կառավարության համար ընդունելի չեն»,-երեկ Աժ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, որ հայկական կողմի այդ դիրքորոշումը հայտնի է Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը:

ԼԱՎ ՉԵՆ ՓՆՏՐԵԼ
Խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի կանխարգելման հանձնաժողովը 2011 թվականի դեկտեմբերին իր պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի մասին զեկույց է հրապարակել: Հանձնաժողովի պատվիրակությունն այցելել է «Երեւան կենտրոն»,  նաեւ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ եւ բանտարկյալների նկատմամբ աշխատակիցների կողմից  միտումնավոր դաժան վերաբերմունքի մասին պնդումների ապացույց չի գտել:

ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ
Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնական եւ առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով սեպտեմբերի 28-ին ձերբակալված քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանը կալանավորվել է:




Լրահոս