ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չի հերքել գազի սակագնի բարձրացման մասին լուրերը: ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նա ասել է. «Այսօր էներգետիկայի նախարարությունը բանակցային գործընթացում է գտնվում իր ռուս գործընկերների հետ, որովհետեւ բացի գազի գնից՝ նաեւ այլ խնդիրներ կան, որոնք վերաբերում են օրենսդրությանը, եւ երբ այդ բանակցությունները կավարտվեն, դրա մասին տեղեկատվությունը ձեզ կտրամադրվի: Գազի գնի որոշումը տեղի է ունենում համապատասխան կանոնների ներքո, գոյություն ունեն ՌԴ-ի կողմից սահմանված խաղի կանոններ, ու բնականաբար, ամեն տարի սկսվում է բանակցային գործընթաց»: Հիշեցնենք, որ ՌԴ-ն մտադիր է ՀՀ սահմանի մոտ գազը վաճառել հազար խորանարդ մետրը 300-340 դոլարով: Իսկ հիմա այն կազմում է մոտ 220-230 դոլար:




Լրահոս