ԵԽԽՎ-ն սահմանել է «քաղաքական բանտարկյալ» եզրույթը եւ ԵԽ-ի անդամ երկրներին խնդրում է հետագայում իրավաբանական պարզաբանումների ընթացքում հաշվի առնել այդ սահմանումը: Ըստ այդմ` քաղաքական բանտարկյալ պետք է համարել անձնական ազատությունից զրկված անձին, եթե ազատազրկումը կատարվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված հիմնական իրավունքներից մեկի խախտմամբ: Քաղբանտարկյալ է նաեւ այն անձը, որն անձնական ազատությունից զրկվել է ակնհայտ քաղաքական դրդապատճառներով, առանց որեւէ իրավախախտման: Նման բանտարկյալներ են անվանվում նաեւ այն անձինք, որոնց բանտարկության տեւողությունը եւ պայմանները համարժեք չեն գործած իրավախախտմանը, եւ որոնց ձերբակալել են՝ մնացածների համեմատ խտրականություն դնելով:
ԳՏԵԼ Է ԵԶՐՈՒՅԹԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ