
«Ա1+»-ը գրում է. քիչ առաջ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցին պատկանող սրճարանում էին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը։
Նրանց դուր չեկավ, որ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը և «Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանը սրճարանի մերձակա տարածքից նկարում էին նաեւ իրենց:
Քիչ անց լրագրողներին են մոտեցել հյուրանոցի դիմաց ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցները, լրագրողներին ասել, որ դա անձնական տարածք է և չի կարելի նկարահանել այնտեղ գտնվող անձանց։
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում