ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե ես Ամենայն հայոց հայրապետի օրհնությանն եմ դիմում ե՛ւ գյուղատնտեսական տարին սկսելուց առաջ, ե՛ւ ավարտելուց հետո, դրա մեջ արտասովոր ոչինչ չեմ տեսնում: Սակայն, չգիտես ինչու, իմ այսքան բնական քայլը ոմանց կողմից, քիչ է ասել, շարունակաբար ոխակալությամբ է ընդունվում»:

Սերգո Կարապետյան news.am

Քաղաքական դաշտում նոր Վարդանիկ է հայտնվել, որը բոլոր իր քննադատների մեջ տեսնում է ոխակալ «սատանաների», որոնք իր վատն են կամենում: Իհարկե, «Օրինաց երկիր» կուսակցության եւ Գյումրու նախկին քաղաքապետի մեջ կապ կա: Նրանք վաղեմի բարեկամներ են, եւ չի բացառվում՝ նույնատիպ մտածողություն էլ ունենան: Բայց որ նախարար Կարապետյանն Ամենայն հայոց հայրապետի օրհնությանը դիմելու համար նախատինք է ստացել ու դրա մասին էլ բարձրաձայնում է, արդեն լուրջ է: Պետք է զբաղվել կա՛մ նախարարով, կա՛մ այն մարդկանցով, որոնք ՀՀ գյուղատնտեսության նախարարին նման բան են ասել:




Լրահոս