Youtube-ում ավելի քան 600 հազար դիտում է հավաքել տեսանյութը, որում հեղինակը ֆիքսել է «ապոկալիպսիսային» փոթորիկը Բելառուսի Սոլիգորսկ քաղաքի երկնքում: Դա տեղի է ունեցել ուժեղ անձրևախառն փոթորկի պատճառով, քամին բարձրացրել է այն տեղի տորֆի գործարանից: Հաշված րոպեների ընթացքում քաղաքը սուզվել է մթության մեջ:
Կտրուկ մթնելու պատճառով մեքենաների վարորդները ստիպված են եղել միացնել մեքենայի լուսարձակները: