Ապրիլի 22-ին, ժամը 14.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում` նախկին Երիտասարդական պալատի մոտակայքում, թիվ 43 երթուղային տաքսին բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶել» մակնիշի 0327Տ պետհամարանիշի թիվ 43 երթուղային տաքսին (վարորդ՝ Ս. Ղ., ծնվ 1965թ.) բախվել է «ԲՄՎ» մակնիշի 35OP483 պետհամարանիշի (վարորդ՝ Գ.Դ., ծնվ. 1990թ.) ավտոմեքենային:.
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 35OP483 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Դ., ծնվ. 1990թ.) ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի 0327Տ պետհամարանիշի թիվ 43 երթուղային տաքսուն (վարորդ՝ Ս. Ղ., ծնվ 1965թ.): Վերջինիս ուղևորներ Մ. Հ. և Ա. Հ. (հրշեջ-փրկարարների օգնությամբ տեխափոխվել է շտապօգնության ավտոմեքենա) տեղափոխվել են 1-ին կլինիկական հիվանդանոց, իսկ Ս.Ղ.-ն մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով տեղափոխվել է հիվանդանոց:
Լուսանկարները` shamshyan.com-ի