Շեքսպիրը ոչ թե կուռք է եղել, այլ` կենդանի իրականություն. այսօր նրա մահվան օրն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` ապրիլի 23-ին, անգլիացի հայտնի գրող Ուիլյամ Շեքսպիրի մահվան օրն է:

Շեքսպիրը ծնվել է 1564 թվականի ապրիլի 23-ին գավառական Ստրեֆորդ քաղաքում։ Կրթությունն ստացել է տեղական դպրոցում։ 18 տարեկան հասակում ամուսնացել է Աննա Հեթըուեյի հետ և ունեցել է երեք զավակ՝ երկու աղջիկ և մեկ տղա։ Նրա տղան, որի անունը Համլետ էր, մահացել է 11 տարեկանում, և Շեքսպիրը նրա անունն անմահացրել է «Համլետ» ստեղծագործության մեջ։

William_Shakespeares_birthplace,_Stratford-upon-Avon_26l2007
Ուիլյամ Շեքսպիրի ծնողների՝ Ջոն և Մարի Շեքսպիրների տունը, որը համարվում է գրողի ծննդավայրը:

Շեքսպիրը համալսարանական կրթություն չի ունեցել, բայց եղել է բազմակողմանի զարգացած գրող, հիմնավորապես տիրապետում էր հին և նոր լեզուներին:

1592 թ. նա փոխադրվում է Լոնդոն, աշխատում թատրոնում որպես հուշարար և դրամատուրգ։ Թատրոնների պատվերով դրամատիկական գործեր է գրում և վերամշակում հին պիեսները։ Երբ հիմնադրվում է «Գլոբուս» թատրոնը, Շեքսպիրը դառնում է նրա բաժնետերերից մեկը։

globus

Շեքսպիրն իր երկերը գրելիս օգտվել է անտիկ աշխարհի, միջնադարի և Վերածննդի փիլիսոփայության, պատմագրական, գեղարվեստական գանձարանից, մայրենի բանահյուսությունից, իր ժամանակի իրադարձություններից։ Անցյալ ու արդի այդ կուտակումները մշակելով սեփական մտքի ու երևակայության խառնարանում՝ Շեքսպիրը ստեղծել է դրամատուրգիական ու պոետական հրաշալի ձուլվածք, որը դարձել է անհաս օրինակ։

shekspir

Հայ իրականության մեջ Շեքսպիրի ստեղծագործությանը առաջինը անդրադարձել է Հովսեփ Էմինը։ Նրա հուշերում՝ «Հովսեփ Էմինի՝ մի հայի կյանքն ու արկածները» նշված են Շայլքն ու Օթելլոն։ Էմինի գրքի մի գլուխը վերնագրված է «Էմինը Օթելլոյի դերում»։ Շեքսպիրի դրամատիկ երկերի հայկական բեմադրությունների պատմությունն սկսվել է 1866-ի մայիսից՝ Թովմաս և Պայծառ Ֆասուլյաճյանների հատվածաբար ներկայացրած «Վենետիկի վաճառականով» (Թիֆլիս)։ 1910-ին առաջին անգամ հայ բեմ է բարձրացել «Ռիչարդ III»-ը (գլխ․ դերում՝ Ամո Խարազյան), ապա՝ «Ռոմեո և Ջուլիետ»-ը (գլխ․ դերերում՝ Արշավիր Շահխաթունի և Սաթենիկ Ադամյան)։

Alma-tadema-antony-cleopatra.jpeg

Gilbert-Shylock

 

shakespeare-citaty_Henry-V

Շեքսպիրի պիեսների համար երաժշտություն են գրել Ալեքսանդր Սպենդիարյանը («Օթելլո»), Արամ Խաչատրյանը («Օթելլո», «Մակբեթ», «Լիր արքա»)։ Անկախ թատերական ներկայացումներից՝ Շեքսպիրի երկերի հիման վրա («Ռիչարդ III») բալետային երաժշտություն է գրել Ավետ Տերտերյանը, Լորիս Ճգնավորյանը («Օթելլո») և վեց սոնետների համար՝ Մարտին Վարդազարյանը:

Շեքսպիրի մասին կարծիքներ են արտահայտել հայ հանճարները: Հովհաննես Թումանյանը գրել է. «Շեքսպիրը դարձել է մի չափ ազգերի զարգացման աստիճանը որոշելու համար: Եթե մի ժողովուրդ նրան չի թարգմանում, կնշանակի՝ տգետ է, եթե չի հասկանում, կնշանակի՝ տհաս է, եթե մի լեզու նրա վրա չի գալիս, կնշանակի՝ տկար է»:

Նկարիչ Մարտիրոս Սարյանը. «Շեքսպիրը կուռք չի եղել մեզ համար, ոչ էլ լոկ մշակութային երևույթ, այլ կենդանի իրականություն»:




Լրահոս