
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը համացանցային գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հետաքրքիր է ԱՄՆ իշխանությունների պահվածքը…Օբաման , կարծես թե, «Ցեղասպանություն» բառը չի արտասանելու, որը իհարկե լավ չէ, բայց Հայաստան պատվիրակություն ուղարկում է : Մի գուցե ոչ այն մակարդակի, բայց Թուրքիա ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈւԹՅՈւՆ ընդհանրապես չի ուղարկում…Աչքիս այս իշխանությունների ու իր ստորագրված ու չիրագործված ԱՆՄԻՏ ՊՐՈՏՈԿՈԼՆԵՐԻ ձեռը դեռ երկար ենք ՉԱՐՉԱՐՎԵԼՈւ…»