ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Հանրապետության տարածքում ապրիլի 23-24-ին, 25-ի գիշերը, 27-ի երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը` արևելյան շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 23- 24-ին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով:
26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 23-ին կնվազի 3-4, 25-27-ին կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 23-24-ին, 25-ի գիշերը, 27-ին երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: