Ապրիլի 23-ին` ժամը 16:00-ին, «Լոֆթ» ժամանցի կենտրոնում տեղի կունենա ֆրանսիացի հայտնի արձակագիր Բեռնար Վերբերի «Պատմվածքների ժողովածու» գրքի շնորհանդեսը:
Նշենք, որ Բերնար Վերբերը արտասովոր ու յուրահատուկ ձեռագրով գրող է։ Աստված, հրաշտակներ, մրջյուններ. սրանք նրա ստեղծագործությունների առանցքային թեմաներն են։
Վերբերի գրքերը բեսթսելեր են ոչ միայն Ֆրանսիայում, այլև` ամբողջ աշխարհում։ Դրանք թարգմանվել են 30 լեզվով, վաճառվել` ավելի քան 20 միլիոն տպաքանակով։ Վերբերի ստեղծագործություններում վերլուծվում է մարդկային հոգու էվոլյուցիան։ Նա «Գրական տապանին» կներկայացնի իր պատմվածքների ժողովածուն, որը պետական պատվերով վերջերս թարգմանվել և հրատարակվել է հայերեն։ Գրողը հանդես կգա նաև վարպետության դասով։