Ազգի «ընտրյալներն» ընթրում են «Ֆլորենս» ռեստորանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մոտ մեկ ժամ առաջ ավարտվել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական- քաղաքական գլոբալ համաժողովը:  Համաժողովին մասնակցել են տարբեր երկրներից ժամանած պատվիրակության անդամները:

Armlur.am-ը տեղեկացավ, որ մինչև 19:30-ը տևած համաժողովի ավարտից հետո «Ֆլորենս» ռեստորանային համալիրում նախատեսված էր պաշտոնական ընթրիք` վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունից: Այլ կերպ ասած` ազգի «ընտրյալները»` պատգամավորներ, մի քանի նախարար, Արտաքին գործերի նախարարությունը,  այս պահին ընթրում են «Ֆլորենս» ռեստորանում` համարելով իրենց աշխատանքն այսօր կատարված: Ընթրիքին նաև մասնակցում են արտասահմանից ժամանած պատվիրակությունների անդամները:




Լրահոս