Հայերի ցեղասպանությունն արդարացնել հնարավոր չէ. Վլադիմիր Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է «Աշխարհն՝ առանց ցեղասպանության» հիշատակի երեկոյի մասնակիցներին: Նա նշել է, որ Միջազգային հանրությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի հայ ժողովրդի ցեղասպանության պես չարագործությունները երբևէ չկրկնվեն:

«1915-ի Ապրիլի 24-ը վշտալի տարեթիվ է, որը կապված է մարդկության պատմության ամենասարսափելի և ամենադրամատիկ իրադարձություններից մեկի` հայ ժողովրդի Ցեղասպանության հետ: 100 տարի անց մենք գլուխ ենք խոնարհում այդ ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առաջ, որը մեր երկրում ընկալել են իբրև սեփական ցավ ու աղետ»:

Պուտինը նշել է, թե միջազգային հանրությունը կոչված է անելու ամենը, որպեսզի նման չարագործությունները ոչ մի տեղ և երբեք չկրկնվեն: «Եղբայրական Հայաստանին, Ռուսաստանում բնակվող բոլոր հայերին մաղթում են բարիք, խաղաղություն և բարեկեցություն», – ընդգծել է Պուտինը և հավելել, , որ հայերի և տարածաշրջանում այլ ժողովուրդների նոր սերունդները պետք է հաշտ ու համերաշխ ապրեն` չիմանան այն սարսափները, որոնց հանգեցնում են կրոնական թշնամանքի հրահրումը, ագրեսիվ ազգայնականությունը և քսենոֆոբիան:




Լրահոս