
Նախկին ՕԵԿ անդամ, գործարար Արայիկ Հայրապետյանըև Լավանդայի Արայիկը, հայտարարում է, որ կուսակցություն է ստեղծում: Այսպես կոչվածևգործարարների կուսակցություն, որի մեջ կմտնեն միայն բիզնես գործունեությամբ զբաղվող անձինք: Նախաձեռնող խումբը նույնպես կազմված է լինելու գործարարներից, որոնց մեջ, ըստ Հայրապետյանի, ընդգրկված կլինեն նաև հայտնի մարդիկ, որոնց անունները դեռ չի ուզում հրապարակել: Իսկ կուսակցության նախագահը կլինի նախաձեռնող խմբից, կաշխատի մեկ տարով եւ ռոտացիոն կարգով կփոխվի: “Չի լինի Արայիկ Հայրապետյանի կուսակցությունը, այլ կլինի բոլորինը”,- ասում է Հայրապետյանը: