
Որոշ հանրապետական պատգամավորներ պատերի տակ փնթփնթում են` “չհասկացանք, թե էդ գառին խի փուռը տվին, մեզ էլ արանքում փչացրին”: Խոսքը Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից գրկելու մասին է: Պարզվում է` սրանք չեն համարձակվում իրենց դժգոհությունը հայտնել ՀՀԿ գրասենյակում, անգամ ՀՀԿ փոխնախագահների մակարդակով: “Նա ի՞նչ մրցակից է Սերժ Սարգսյանին, որ մեջտեղից հանեցին,-զարմացած հարցնում էր ՀՀԿ պատգամավորներից մեկը,- մի 500 ձեն էլ թող տանի, դրանից ի՞նչ է փոխվումե: Նրանց մի մասն ամենատարբեր խորամանկությունների է դիմել, որ քվեարկությանը չմասնակցի, բայց “ճար չի ունեցել”: