Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին հայտարարության ընդունումից հետո Ավստրիայում Թուրքիայի դեսպան Հասան Գեգյուշը կանչվել է Անկարա։ Այս մասին հայտնում է MK.ru-ն` հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին:
«Ավստրիայի խորհրդարանի հայտարարությունը Թուրքիայում վրդովմունք է առաջացրել, քանի որ այն դեմ է գնում պատմական փաստերին և առանց հիմքերի թուրք ազգին մեղադրում հանցագործության մեջ: Սրա հետ կապված` որոշում է կայացվել հետ կանչել դեսպանին` քննարկումների համար», -ասված է ԱԳՆ-ի հայտարարությունում: