Հոկտեմբերի 3-ին ձերբակալված “Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ” ՊՈԱԿ-ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների` իրավապահները նրան հիվանդանոց են տեղափոխել: Հովհաննիսյանն իր հետ կատարվածից հետո անասելի սթրես է տարել ու չի կարողանում կազդուրվել: Ըստ ամենայնի, նա մշտական կապի մեջ է եղել իրեն այդ պաշտոնին նշանակող ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադևոսյանի հետ, որը Հովհաննիսյանի մորեղբոր տղան է: Թերթը տեղեկացնում է, որ Հովհաննիսյանի երկու տեղակալները կարկառուն ՀՀԿ-ականների ազգականներն են. մեկը նույն Ռուբեն Թադևոսյանի եղբայրն է`Ռոբերտ Թադևոսյանը (Ապեր), մյուսը`ՀՀԿ երիտթևի նախագահ Կարեն Ավագյանի հորեղբորորդին` Արմեն Ավագյանը: Այլ կերպ ասած` պետական միջոցների յուրացման ր թրաֆիքինգի մասով իրականացվող քրեական գործի քննության շրջանակներում ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալները ևս անցնում են (տարբեր կարգավիճակներով). ՀՀԿ-ն Վարդենիսում գործել է կլանով:
Ժողովուրդ. ՀՀԿ-ն Վարդենիսում գործել է կլանով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ