«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ըստ ներկայացված գույքի եւ եկամուտների հայտարարագրի, բավական հարուստ է: Ըստ ներկայացված փաստաթղթի՝ 2014 թվականի վերջին նրա դրամական միջոցները կազմել են 9 մլն դրամ եւ 110 հազար դոլար: Նրա անցած տարվա եկամուտը կազմել է 10 մլն 38 հազար 538 դրամ: Հետաքրքիր է, որ Ռոբերտ Նազարյանի կինը` Սվետլանա Խառատյանը, նույնպես մեծահարուստ է, նույնիսկ ավելի ունեւոր, քան իր ամուսինը:
Նա հայտարարագրել է 300 հազար դոլար դրամական միջոց, իսկ նրա տարեկան եկամուտը կազմել է 24 հազար 450 դոլար, որը նա ստացել է որպես փոխառության դիմաց վճարված տոկոսադրույթ: Ռոբերտ Նազարյանը, որը եկող տարի կդառնա վաթսուն տարեկան, երբեւէ գործարարությամբ չի զբաղվել: Հայաստանի անկախության տարիներին նա մշտապես պետական տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Այսինքն՝ նա նման կարողություն կարող էր կուտակել միայն կոռուպցիոն ճանապարհով»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: