«Նուբարաշեն»-ի «զոն նայողներից» մեկի և ՔԿՀ աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում երեկ կեսօրին արտակարգ վիճակ է եղել՝ թեժ վիճաբանություն կալանավորներից մեկի եւ ՔԿՀ աշխատակիցների միջեւ: Մի մասն ասում է, թե դա կապված է կալանավորին էտապավորելու՝ տեղափոխելու հետ, մյուսներն ասում են, թե նրան թույլ չեն տվել տեսակցություն, եւ քանի որ կալանավորն էլ «շարքային չէ, այլ զոն նայողներից», ըմբոստացել է:

Ականատեսները վկայում են, որ մոտ մեկ ժամ «Նուբարաշենի» 1-ին հարկում անցուդարձը կանգ է առել, կալանավորներին չեն տարել իրենց պաշտպանների եւ քննիչների հետ տեսակցության: Թեժ վիճաբանության, հայհոյանքների ձայնը լսելի է եղել ողջ բերդով մեկ: Անգամ ասում են, թե վիճաբանությունն այնքան է թեժացել, որ վերածվել է ծեծկռտուքի: ՔԿՎ մամուլի խոսնակը, սակայն, հերքեց այս տեղեկությունները»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս