
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք տեղեկություններ ստացանք, որ նախօրեի երեկոյան Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ընդհարում է եղել, անգամ բանը հասել է ծեծուջարդի, ինչ-որ անձինք վնասվածքներ են ստացել, և ինքնաթիռը հետ է գնացել, ինչի պատճառով ժամը 20:00-ի Երևան-Մոսկվա չվերթը հետաձգվել է մինչև գիշերվա 1-ը: Երեկ Քաղավիացիայի մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանն այս առիթով մեզ փոխանցեց. «Լուրջ միջադեպ չի եղել:
Մոսկվայից գալուց ուղևորներից մեկը պահանջել է, որ իրեն իջեցնեն ինքնաթիռից, ասել է, որ ուզում է հետ դառնալ: Ինքնաթիռն ստիպված կրկին իջեցրել են: Անվտանգության նկատառումներով նման դեպքերում բոլոր ուղևորներին իջեցնում են, օդանավը ստուգում և նոր թռիչք են կատարում: Ուշացումը կապված է եղել սրա հետ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։