«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Վարդան Հարությունյանը Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ նոր շքեղ առանձնատուն է կառուցում: Ըստ շրջանառվող լուրերի՝ Վարդան Հարությունյանն այս առանձնատունը կառուցում է «Գազպրոմ Արմենիայի» սեփականատեր ռուսական «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի համար:
Ինչ արժողության առանձնատուն է կառուցվում, և իսկապես այն կառուցվու՞մ է Ալեքսեյ Միլլերի համար: «Ժողովուրդ»-ն այս հարցերի պատասխանը փորձեց ստանալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանից: Բայց վերջինս, ինչպես և սպասվում էր, հերքեց այդ լուրերը՝ ասելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Հիշեցնենք, որ ընդամենը չորս օր առաջ Ալեքսեյ Միլլերը ժամանել էր Հայաստան, և Սերժ Սարգսյանը նրան պարգեւատրեց «Բարեկամության» մեդալով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։