ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից Armlur.am-ը տեղեկանում է, որ արարողակարգային միջոցառումների անցկացման և դրանց նախապատրաստվելու նպատակով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքը քաղաքացիների և հյուրերի համար փակ կլինի ապրիլի 23-ին՝ մինչև ժամը 13-ը, և նույն օրվա ժամը 18-ից մինչև ապրիլի 24-ի ժամը 13-ը: