
Մոսկվայում 72 տարեկան հասակում մահացել է ռուս հայտնի սցենարիստ եւ դրամատուրգ Էդուարդ Վոլոդարսկին: Վոլոդարսկին կինոյում գործունեությունն սկսել է 1967 -ին՝ “Վեցերորդ ամառ” ֆիլմի սցենարով: Նրա հայտնի գործերից են՝ “Ստուգում ճանապարհներին” եւ Ալեքսեյ Գերմանի “Իմ ընկեր Իվան Լապշինը”, Նիկիտա Միխալկովի “ուրային օտարների մեջ, օտար` յուրայինների մեջ”:
Վոլոդարսկին խորհրդային եւ ռուսական ֆիլմերի համար գրել է ավելի քան 70 սցենար: Բացի դրանից, նա հայտնի է նաեւ որպես թատերական պիեսների եւ գրքերի հեղինակ: