
«Մոնակո»-ի կիսապաշտպան Ժոֆրե Կոնդոգբիան հայտնվել է եվրոպական մի շարք հեղինակավոր ակումբների ուշադրության կենտրոնում։ Նրա ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ը, «Վալենսիա»-ն, «Ատլետիկո»-ն, «Արսենալ»-ը և «Լիվերպուլ»-ը։
«Արքայական ակումբը» Կոնդոգբիային դիտարկում է որպես Պոլ Պոգբայի այլընտրանք: Կոնդոգբիան Ֆրանսիայի առաջնության 15 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։